Ուսուցչի աշախատանքը միաժամանակ և՛ ամանաբարդն է, և՛ ամենապատասխանատուն, և՛ հետաքրքիրն ու ստեղծագործը, քանի որ նա է պատասխանատու սերնդի զարգացման և ձևավորման գործում, հաճախ նա է ուղղորդում, նրանից ոգեշնչված երեխաներն ընտրում են տարբեր մասնագիտություններ կամ հենց ուսուցչի մասնագիտությունը։
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ տեղեկատվության միակ աղբյուրը համարվում էր ուսուցիչը, իսկ նրա ասածը՝ բացարձակ ճշմարտություն։ Մերօրյա պահանջներն այլ են։ Ուսուցիչը այլևս նրանով չի տարբերվում աշակերտից, երբ կես կատակ կես լուրջ ասում են , թե նա ընդամենը երեխայից մեկ օր առաջ է դասը սովորում։ Այժմ ուսուցչի պարտականությունն է սովորել սովորեցնելը, ճիշտ եղանակներ ու միջոցներ ցույց տալը, հետաքրքրություն ու սեր արթնացնելը, երեխայի պես մտածելը, թե ինչը նրան առավել կշահագրգռի։ Ուսուցիչը պետք է կայանա կոլեկտիվում, կարողանա համագործակցել մյուս մասնագետների հետ, որովհետև առանց միջառարկայական կապերի հնարավոր է որևէ բան հիմնավոր սովորեցնել։ Եվ վերջապես՝ ուսուցիչը պետք է անընդհատ սովորի ու կատարելագրոծի իր գիտելիքները, պրպտի, փնտրի ու գտնի տարբեր լուծումներ։