Рубрика: Ուսումնական նյութեր

Առաջադրանք

Յուրաքանրյուր տողում լրացրեք բաց թողած բառը(ում մասին է) և հիմնավորեք բառի ընտրությունը:
Չարաճճիները հնարագետ, սրամիտ երեխաներ են, որոնք ցանկացած անսպասելի պայմաններում կարող են իրենց ընդունակությունները գործադրել և մեծերի մոտ իրավիճակների ու հարաբերությունների վերագնահատման անհրաժեշտության զգացում առաջացնել…

Չարաճճիները կենսուրախ երեխաներ են` նրանք օգնում են մյուսներին արագաշարժ, կայտառ լինել, պաշտպանվել կարողանալ…

Չարաճճիները ինքնազարգացման, ինքնաշարժման ուժեղ միտումներով օժտված երեխաներ են, նրանք լրացնում են իրենց անհատական ընդունակությունների զարգացման գործում մանկավարժի թույլ տված վրիպումները:

Չարաճճիներըզավեշտասեր երեխաներ են, ամենալուրջ բանում անգամ ծիծաղելին են տեսնում, կարողանում են խստորեն նախատել թափթփվածներին, փնթիներին նրանց համար անսովոր իրադրություններում և սիրում են ծաղրել նրանց: Նրանք լավ տրամադրություն և ծիծաղ են պարգևում ոչ միայն իրենց, այլև մյուսներին, ովքեր զգում են հումորը…

Չարաճճիները մարդամոտ երեխաներ են, քանի որ իրենց յուրաքանչյուր չարաճճիությունը կատարում են նրանց հետ, ովքեր կարող են իրենց չարաճճիություններին մասնակցել…

Չարաճճիները իրականության ինքնուրույն ճանաչման և վերափոխման ձգտող գործուն երազողներ են…

Չարաճճիները մանկավարժի միտքն են, մանկավարժության օբյեկտը:

Չարաճճիներին կարելի է պատժել, սակայն հարկավոր է խրախուսել: