Рубрика: Ուսումնական նյութեր, Երկարացված օրվա նախագծեր

Նախագծային ուսուցմամբ շաբաթ. 22.10-26.10․ Խատուտիկի գինի

6qe2p4kbfysd5v7w

ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԾԱՌԵՌԸ, ԾԱՂԻԿՆԵՐՆ ՈՒ ԲՈՒՅՍԵՐԸ (բնագիտական նախագիծ)

Մասնակցում են 3-4-5-րդ դասարանի սովորողները։

Սովորողները՝ կհմտանան բլոգավարության մեջ, կծանոթանան բույսերի զանազան հատկություններին, կճանաչեն այն պտուղները, որոնցից գինի են ստանում(նաև խատուտիկը), կմարզեն միտքն ու մարմինը։

Օգտվելով այն փաստից, որ երրորդ դասարանի սովորողները արդեն իսկ կարողանում են իրենց բլոգներում հրապարակումներ անել, այս շաբաթ կուսումնասիրենք դպրոցի շրջակայքի բնությունը՝ մաքրելով այն։

  • Նախագծի շրջանակներում երկարացված օրվա սովորողների հետ նախ կարդում ենք Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպից հատված,  քննարկում,  թե ինչից և ինչպես են գինի ստանում, գինու պատմությանը կծանոթանանք, ապա իջնում ենք բակ, ուսումնասիրում, լուսանկարում ծառերը, բույսերն ու ծաղիկները։
  • Տեղեկություններ ենք հավաքում այդ բույսերի մասին՝ տեղում։
  • Քննարկում ենք ծանոթ֊անծանոթները։
  • Մաքրում ենք տարածքը։
  • Հրապարակում ենք բլոգներում
  • Խաղում մարզական խաղեր։

Оставьте комментарий