Рубрика: Մեդիակրթություն

Մայրենի 4-րդ դասարան

Ապրիլի 20-24

Կատարել առաջադրքները, ուղարկել իմ էլ․ հասցեին՝ Anush-Nersisyan@mskh.am

Ապրիլի 13-17

Կատարել առաջադրքները, ուղարկել իմ էլ․ հասցեին՝ Anush-Nersisyan@mskh.am

Ապրիլի 6-10

Կատարել առաջադրքները, ուղարկել իմ էլ․ հասցեին՝ Anush-Nersisyan@mskh.am

  • Երկուշաբթի՝ Համացանում գտիր Զատիկի մասին առած-ասացվածքներ, տեղադրիր բլոգում, մի քանիսի իմաստը փորձիր բացատրել, փնտրել հանելուկներ, տեղադրել բլոգում, փորձիր գուշակել, փնտրիր, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են տոնում Զատիկը, ո՞րն ավելի հավանեցիր, տեղադրիր բլոգումդ, paint ծրագրով նկարիր Ծաղկազարդի պատկերներ և կցիր գրառմանդ։
  • Երեքշաբթի՝ Ընտանեկան նածագիծ՝ «Իմ գրադարանը»։ Պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ ընտանիքիդ անդամների հետ ներկայացնելով ձեր գրադարանը, սիրելի, հաճախ ընթերցվող գրքերը, ի՞նչ գրքեր են նախըտրում կարդալ ծնողներդ և խորհուրդ տալիս մեծերին ու փոքրերին և ինչո՞ւ։ Ի՞նչ գրքեր ես նախընտրում կարդալ դու։
  • Չորեքշաբթի՝  Թեստ՝ Ջանի Ռոդարի «Ջելսոմինոյի արկածները»,կարդալ կատարել կատարել 1-6 առաջադրանքները։
  • Հինգշաբթի՝ Թեստ՝ Ջանի Ռոդարի «Ջելսոմինոյի արկածները»,կարդալ կատարել կատարել 7-15 առաջադրանքները։
  • Ուրբաթ՝ Ղ. Աղայան «Եղեգնուհի»: Կարդալ սովորել հեքիաթի առաջին մասը, կատարել 1-3-րդ առաջադրանքները:

Մարտի 30-ից ապրիլի 3

4-րդ դասարան

Մարտի 16-20

Առաջադրանքներ․ (նախատեսված են ամբողջ շաբաթվա համար, կատարել, տեղադրել բլոգում, հղումները ուղարկել ինձ՝ Anush-Nersisyan@mskh.am)

  • Կարդալ Բարոն Մյունխհաուզենի արկածները։
  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։
  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։
  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։
  • Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։
  • Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։
  • Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Չարենցի «Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել» բանաստեղծությունը սովորել անգիր,  ձայնագրել տեղադրել բլոգում։

Մարտի 9-13

 

Մարտի 2-6

Փետրվարի 24-28

Փետրվարի 17-21

  • Երկուշաբթի՝ Գոյականի հոլովումառաջադրանք :
  • Երեքշաբթի՝ Հ. Թումանյան «Իմ երգը», բանաստեղծությունը կարդալ, քննարկել, սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։Առաջադրանքներ՝ բանաստեղծությունից դուրս գրել 4 ածանցավոր բառ, 10 գոյական, գրել, թե ինչի մասին է բանաստեղծությունը:
  • Չորեքշաբթի՝   Հ. Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»  Դ հատվածը կարդալ, 1-ին և 2-րդ առաջադրանքները կատարել:
  • Հինգշաբթի՝ Քննության նախապատրաստում՝ Աղջկա խնդրանքը։
  • Ուրբաթ՝ Մեդիաուրբաթ-համերգ՝ Մայրենի լեզվի օր։

Փետրվարի 10-14

  • Երկուշաբթի՝ Գոյականի հոլովում, Առաջադրանք՝ հոլովել սեղան, քաղաք, գիրք, քար, տուն, մազ բառերը:
  • Երեքշաբթի՝ Աշխատանք գիրք-տետրով։
  • Չորեքշաբթի՝ Հ. Թումանյան «Համերգ» (հարցնելու փետրվարի 17-ին) , բանաստեղծությունը դասարանում կարդալ, պատկերները բացատրել: Առաջադրանքներ՝  բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական, 6 ածանցավոր բառ, 2 բարդ բառ, բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։
  • Հինգշաբթի՝ Կարդալ Հ. Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Ա, Բ, Գ հատվածները, առաջադրանքները կատարել:
  • Ուրբաթ՝ Քննության նախապատրաստում՝ Տերևի ծնունդը առաջադրանքներ:

Փետրվարի 3-7

  • Երկուշաբթի՝ Գոյական 2, Առաջադրանք 1։։
  • Երեքշաբթի՝ Աշխատանք գիրք-տետրով։
  • Չորեքշաբթի՝ Հ. Թումանյանի «Շունը» (Ընթերցարան էջ 181) տեղեկատվական տեքստից դուրս գրել 10 ական պարզ, ածանցավոր և 5 հատ բարդ բառեր:
  • Հինգշաբթի՝ Հ. Թումանյան «Երկու սև ամպ» , բանաստեղծությունը դասարանում կարդալ, պատկերները բացատրել, սովորել անգիր: Առաջադրանքներ՝  բանաստեղծությունից դուրս գրել 8 գոյական, 4 ածանցավոր բառ, բանաստեղծությունը բլոգում պատմելով գրել:
  • Ուրբաթ՝ Քննության նախապատրաստում՝ Առեղծվածային դինոզավրերը, առաջադրանքներ։

Հունվարի 29-31

Նածագծային շաբաթ՝ հունվարի 20-24

  • Երկուշաբթի՝  Կանաչ եղևնին: Հեքիաթը կարդալ, 1-4-րդ առաջադրանքները կատարել:
  • Երեքշաբթի՝ Աշխատանք գիրք-տետրով։
  • Չորեքշաբթի՝ Կանաչ եղևնին: Հեքիաթի 5-9-րդ առաջադրանքները կատարել, սովորել պատմել:
  • Հինգշաբթի՝ Ուսումնական ճամփորդություն։
  • Ուրբաթ՝ Թումանյան՝ «Ծաղիկների երգը»,սովորել կապույտ հատվածը, հարցնելու եմ երկուշաբթի։

Նածագծային շաբաթ՝ հունվարի 13-17

Դեկտեմբերի 16-18

  • Երկուշաբթի՝ Կիսամյակային հաշվետվություն: Մայրենիի հաշվետվություն բաժնում ներկայացնել սեպտեմբերից դեկտեմբեր կատարված աշխատանքները`լեզվական առաջադրանքներ`հղումներով, սովորած բանաստեղծություններ՝ վերնագրերով, հեղինակներով, ձայնագրություններ, տեսանյութեր`հղումներով, ֆլեշմոբերի մասնակցություն, ընթերցած պատմվածքներ, բանաստեղծություններ`հեղինակներով, վերագրերով, ինքնուրույն ընթերցած գրքեր`հեղինակներով, վերնագրերով:
  • Երեքշաբթի` Աշխատանք գիրք-տետրով:
  • Չորեքշաբթի` Հեքիաթ փշատերև ծառի մասին: Հեքիաթը սովորել շատ լավ կարդալ, կատարել բոլոր  առաջադրանքները մինչև շաբաթվա վերջ:

Դեկտեմբերի 9-13

  • Երկուշաբթի՝ Ավ. Իսահակյան «Երջանիկ խրճիթը» (ընթերցարանի 45 էջ) կարդալ, գրել՝ ինչի մասին է, համեմատել «Եղնիկը»ստեղծագործության հետ, արդյունքները հրապարակել բլոգում:
  • Երեքշաբթի՝ Աշխատանք գիրք-տետրով։
  • Չորեքշաբթի՝ Ավ. Իսահակյան «Երջանիկ խրճիթը», ընթերցարանի 47 էջի առաջադրանքներից 1, 4, 7, դասը սովորել մանրամասն պատմել՝ օգտագործելով առաջին առաջադրանքի բառերն ու արտահայտությունները:
  • Հինգշաբթի՝ Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ
  • Ուրբաթ՝ Անգիր սովորել Ավ. իսհակյանի «Մի մրահոն աղջիկ տեսա…» բանաստեղծությունը:

Դեկտեմբերի 2-6

Նոյեմբերի 19-23

Երկուշաբթի օրվա համար անգիր սովորել «Սասունցի Դավիթ» պոեմի վերջին հատվածը՝ — Կենդանի՜ եմ, մին էլ արի՜, մասից մինչև վերջ։

Նոյեմբերի 18-22

Նոյեմբերի 11-15

Նոյեմբերի 4-8, նախագծային շաբաթ

Հոկտեմբերի 21-25

Հոկտեմբերի 14-18

Հոկտեմբերի 7-11

Գրել տրված բառերի հականիշները.
փոքրիկ-, տաք-, ուրախ-,  շտապ-, օտար-,լավ- ,ճիշտ-, բացվել-, լայն-, կորցնել-, արթուն-, բարձր-, նուրբ-, առավոտ-, վերև-, ծեր-, դժվար-, չար-,  ուժեղ-, շատ-, հիվանդ-, հեռանալ-, հաճելի-, դուրս-, դրախտ-, տգեղ-,  ունևոր-, աշխատասեր-, մաքրասեր-։

  • Հինգշաբթի՝ Գործնական աշխատանք 1․Գտի՛ր բազմավանկ բառերը և վանկատի՛ր:
    Ուրագ, գույն, աշուն, ուսուցիչ, դանակ, գետ, թաշկինակ, թռչուն, այգեպան,
    աստղ, կրակ, փայտ, կիրակի, երեխաներ, բանջարեղեն, սիրտ, օտարական,
    հողագործ, օդաչու, գարնանային, հեռախոս, կառապան, մուկ, մկնիկ, շուն,
    շնիկ, փոքր, փոքրիկ, հերթապահ, բանալի, կայծ, կայարան, Երևան, ելակ,
    եղանակ, սիրասուն, վրան, խնդիր, բռնակ, մկրատ, գլուխ, խնձոր, բարձր,
    շրջան, թխվածք, մթնել, թանձր, պտույտ, մանր, վագր, սղոց, նվեր, չմուշկ,
    պտուղ, թմբուկ, բարևել, երևալ, կարևոր, արևաշող, սևագիր, սերկևիլ,
    տերևաթափ, Իջևան, անձրևանոց, թևավոր, ուղևոր, Սևան, շատրվան:

Գործնական աշխատանք 2․Գրել տրված բառերի հոմանիշները.
կառուցել-, լուսամուտ,֊ քնել-, կարդալ-, դասատու-, գուրգուրել-, քաղցած-, հոտավետ- , իմաստուն-, ջանասեր-, զվարթալ-,  վճիտ-, երփներանգ-, ճերմակ-, խիզախ-,  տապ-, աքլոր-,  ըմպել-։

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4

Սեպտեմբերի 23-27

  • Երկուշաբթի՝ Վ. Սարոյան «Հյուսնի պատմությունը». Առաջադրանքները կատարել: 4-ական բառ դուրս գրեք, որոնք սկսվեն Օ-Ո-ով և Ե-ով.
  • Երեքշաբթի՝ Աշխատանք գիրք-տետրով։
  • Չորեքշաբթի՝ Վ. Սարոյան «Յուլիսիս»։ Կարդալ, քննարկել , կատարել առաջադրանքները։
  • Հինգշաբթի՝ Լեզվական աշխատանք՝   Է-Ե ուղղագրությունը, առաջադրանքներ՝ Ե-Է լրացրեքԼրացրեք Ե կամ Է:
  • Ուրբաթ՝ Վ. Սարոյան «Հոմեր»։ Կարդալ, քննարկել , կատարել առաջադրանքները։

Սեպտեմբերի 16-20

Սեպտեմբերի 9-13

  • Երկուշաբթի՝ Ինչ է առակը։ Վ․Սարոյան` «Նապաստակն ու առյուծը»:
  • Երեքշաբթի՝ Վ․ Սարոյան՝ «Վիրավոր առյուծն ու կրիան»։
  • Չորեքշաբթի ՝Լեզվական աշխատանք՝ Հնչյուն, տառ, հայերենի այբուբենը
    • Գործնական աշխատանք 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝ եզր, որդի, սղոց, հոգի, ովքեր, ես, ենք, մորեղբայր, Երևան, բարև, տերև, գնդակ, հիշել:
    • Գործնական աշխատանք 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույն, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:
    • Գործնական աշխատանք 3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը:
  • Հինգշաբթի՝ Լեզվական առաջադրանք։
  • Ուրբաթ՝ Ստեղծագործական աշխատանք ՝ «Եթե ես լինեի․․․»
Реклама

Մայրենի 4-րդ դասարան: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s