Ապրիլի 13-17
- Երկուշաբթի՝ «Սիրել բաց աչքերով»կարդալ, կատարել առաջադրանքները։
- Երեքշաբթի ՝Դարձվածքներ, առցանց աշխատանք։
- Չորեքշաբթի՝ «Ծառերի գանգատը» կարդալ, կատարել առաջադրանքները։
- Հինգշաբթի` Լեզվական աշխատանք՝ 292-294, 299,300,301, կարդալ 301-ին հաջորդող տեքստը ՝ Գործնական քերականություն գրքով:
Ապրիլի 6-10
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 261, 272, 273, 274, 275 ՝ Գործնական քերականություն գրքով:
- Երեքշաբթի՝ Համացանում գտիր Զատիկի մասին առած-ասացվածքներ, տեղադրիր բլոգում, մի քանիսի իմաստը փորձիր բացատրել, փնտրել հանելուկներ, տեղադրել բլոգում, փորձիր գուշակել, փնտրիր, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են տոնում Զատիկը, ո՞րն ավելի հավանեցիր, տեղադրիր բլոգումդ, paint ծրագրով նկարիր Ծաղկազարդի պատկերներ և կցիր գրառմանդ։
- Չորեքշաբթի՝ Ընտանեկան նածագիծ՝ «Իմ գրադարանը»։ Պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ ընտանիքիդ անդամների հետ ներկայացնելով ձեր գրադարանը, սիրելի, հաճախ ընթերցվող գրքերը, ի՞նչ գրքեր են նախըտրում կարդալ ծնողներդ և խորհուրդ տալիս մեծերին ու փոքրերին և ինչո՞ւ։ Ի՞նչ գրքեր ես նախընտրում կարդալ դու։
- Հինգշաբթի՝ Վիկտորինա։
Մարտի 30-ից ապրիլի 2
Կատարել առաջադրանքները, արդյունքները հրապարակել բլոգում, ուղարկել իմ էլ․ հասցեին` Anush-Nersisyan@mskh.am
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 252, 254, 257, 258, 259՝ Գործնական քերականություն գրքով:
- Երեքշաբթի՝ Խաղ-վիկտորինա։
- Չորեքշաբթի՝ Կարդալ «Վաճառականի խիղճը» հեքիաթը, կատարել առաջադրանքները։
- Կարդալ հեքիաթը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:
- Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները, սովորե՛ք։
- Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:
- Կցանկանայի՞ք նմանվել հերոսներից որևէ մեկին, պատասխանը հիմնավորե՛ք:
- Գրե՛ք՝ որ պատմվածքը/հեքիաթն է ձեզ հիշեցնում այս հեքիաթը, գրե՛ք դրանց տարբերությունները և նմանությունները:
- Հինգշաբթի՝ Վ․ Տերյան՝ «Կարծես թե դարձել եմ ես տուն»։
Առաջադրանքներ․
- Տատիկ-պապիկներից փորձիր տեղեկություններ իմանալ իլիկի և նրա օգտագործման մասին։
- Բանաստեղծությունից դուրս գրիր 5 ածական։
- Դուրս գրիր 3 պարզ բառ, այդ բառերով կազմիր ածանցավոր և բարդ բառեր (առնվազն 10 բառ)։
- Ինչի՞ և ո՞ւմ մասին է բանաստեղծությունը։
- Բանաստեղծությունը սովորել, նկարահանել, տեղադրել բլոգում, որպեսզի տեսնեմ, որ բերանացի եք ասում և ոչ կարդում։
Ընտանեկան նախագիծ՝ Ծնողների օգնությամբ ընտրիր որևէ բանաստեղծություն Վահան Տերյանից, ապա ընտանքիքիդ անդամների հետ հատվածաբար կարդա, ձայնագրիր, տեղադրիր բլոգում (աշխատիր, որ ֆլեշմոբին մասնակցեն ընտանիքիդ բոլոր անդամները):
Մարտի 16-20
Առաջադրանքներ․ (նախատեսված են ամբողջ շաբաթվա համար, կատարել, տեղադրել բլոգում, հղումները ուղարկել ինձ՝ Anush-Nersisyan@mskh.am)
- Կարդալ «Փոքրիկ Մուքը»։
- Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։
- Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։
- Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։
- Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։
- Սովորի’ր Եղիշե Չարենցի «Գարունը սիրտ է հուզում»բանաստեղծությունը, ձայնագրիր, տեղադրիր բլոգում։
- Թարգմանի՛ր առակը և գրիր, թե որն է նրա խորհուրդը։
- Հարցազրույց անցկացրու ծնողներիդ, բարեկամներիդ հետ՝ հարցնելով նրանց մանկության սիրելի գրեքերի ու հերոսների մասին։
Մարտի 9-13
-
- Երկուշաբթի՝ Թարգմանություն անգլերենից , ռուսերենից, Գրաբար
- Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 241, 243, 244, 245, 246, 247։
- Չորեքշաբթի՝ Վիկտորինա, 2-րդ ժամ՝ «Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից հորիզոն»բանաստեղծությունը կարդալ, քննարկել, կատարել առաջադրանքները։
- Հինգշաբթի՝ Սովորողները ընտրում են որևէ ոլորտ, որը հետաքրքրում է իրենց, տեղեկություններ են հավաքում իրենց նախընտրած թեմայի մասին, պատարստում են տեսանյութ կամ ռադիոնյութ։ Հաջորդ ժամին ներկայացնում են դասընկերներին։
Մարտի 2-6
- Երկուշաբթի՝ Ինքնագնահատում։
- Երեքշաբթի՝ Թարգմանություն անգլերենից , ռուսերենից, Գրաբար
- Չորեքշաբթի՝ Վիկտորինա։ 2-րդ ժամ։ Ուսումնական պարապմունք ընթերցասրահում՝ Ե. Չարենց՝ «Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն»։
- Հինգշաբթի՝ Լեզվական գործունեություն՝ առաջադրանքներ 233, 234, 237, 239, 240։
Շաբաթվա բանաստեղծություն ՝ «Էլի գարուն կգա» , հարցնելու եմ հինգշաբթի, ձայնագրել, տեղադրել բլոգում։
Փետրվարի 24-28
- Երկուշաբթի՝ Թարգմանություն ռուսերենից, գրաբարյան ընթերցումներ՝գրաբար:
- Երեքշաբթի՝ Ուսումնական պարապմունք ընթերցարանում՝ Հ. Թումանյան «Արջաորս» :
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ Լեզվական գործունեություն՝ առաջադրանքներ՝ 215, կարդալ 217 առաջադրանքին հաջորդող տեքստը, 222, 223, 225, 226: 2-րդ ժամ՝ ընթերցանություն։
- Հինգշաբթի՝ Լեզվական գործունեություն՝ առաջադրանքներ՝ 227-231։
Փետրվարի 17-21
- Երկուշաբթի՝ Թարգմանություն ռուսերենից, գրաբարյան ընթերցումներ՝ Երկբարբառներ
- Երեքշաբթի՝ Վիկտորինա։
- Չորեքշաբթի՝ Ուսումնական պարապմունք ընթերցարանում՝ Հ. Թումանյան «Ուրախ գիշեր»:
- 2-րդ ժամ՝ Պարապմունք ընթերցասրահում։
- Հինգշաբթի՝ Լեզվական գործունեություն՝ առաջադրանքներ՝ 206-209, 212-214։
- Շաբաթվա բանաստեղծություններ՝ Հ. Թումանյան «Մեր ուխտը» (հարցելու եմ փետրվարի 24-ին)
Փետրվարի 10-14
- Երկուշաբթի՝ Թարգմանություն ռուսերենից, գրաբարյան ընթերցումներ՝ Գրաբար 1
- Երեքշաբթի ՝ Հ. Թումանյան «Իմ ընկեր Նեսոն»։
- Չորեքշաբթի՝ Խաղ-վիկտորինա, 2-րդ ժամ՝ պարապմունք ընթերցասրահում։
- Հինգշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 199-202։
- Շաբաթվա բանաստեղծություն՝ Հ. Թումանյան «Անուշ» պոեմի նախերգանք (հարցնելու փետրվարի 17-ին), ձայնագրել, դնել բլոգում։
Փետրվարի 3-7
- Երկուշաբթի՝ Թարգմանություն ռուսերենից, գրաբարյան ընթերցումներ՝ Գրաբար 1
- Երեքշաբթի՝«Գրազը» Հովհ․ Թումանյան
- Չորեքշաբթի՝ Խաղ֊վիկտորինա2-րդ ժամ՝ Պարապմունք ընթերցասրահում
- Հինգշաբթի՝ Լեզվական գործունեություն՝ առաջադրանքներ՝ 191, 192, կարդալ հաջորդող տեքստ, 193, 194, 197:
Շաբաթվա բանաստեղծություններ՝ Հ. Թումանյան «Իմ երգը», «Թմկաբերդի առումը» նախերգանք, ձայնագրել, տղադրել բլոգում։
Հունվարի 29-30
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ Կարդալ Նվարդ Թումանյանի հուշերը, բլոգում առանձնացնել Թումանյանին բնորոշ 10 արարք։ 2-րդ ժամ՝ Պարապմունք ընթերցասրահում։
- Հինգշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 184, 185, կարդալ 186 առաջադրանքին հաջորդող տեքստը, 187-190:
Շաբաթվա բանաստեղծություն՝ Հովհ․ Թումանյան «Իմ երգը» , հարցնելու եմ երկուշաբթի։
Նախագծային շաբաթ՝ հունվարի 20-24
- Երկուշաբթի՝ Խաղ- վիկտորինա
- Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 177-181:
- Չորեքշաբթի՝ Պարապմունք ընթերցասրահում։
- Հինգշաբթի՝ նախագծային գործունեություն՝ ընտրեք գործունեության որևէ տեսակ և թեմա, որը պարտավորվելու եք հետագայում շարունակել և դրա շուրջն աշխատել ողջ տարին:
Նախագծային շաբաթ՝ հունվարի 13-17
- Երեքշաբթի՝ Խաղ-վիկտորինա մայրենիից
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ լեզվական աշխատանք՝ 170-173 կարդալ հաջորդող տեքստը, 174, 175, 176: 2-րդ ժամ՝ Ընթերցանություն։
- Հինգշաբթի՝ Հետազոտական-տեղեկատվական աշխատանք Հայոց բանակի տոնին ընդառաջ՝ Հայոց ազգային բանակ:
Դեկտեմբերի 16-19
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 154, 155, 157, 158, 159, 161:
- Երեքշաբթի՝ Կիսամյակային հաշվետվություն: Մայրենիի հաշվետվություն բաժնում ներկայացնել սեպտեմբերից դեկտեմբեր կատարված աշխատանքները`լեզվական առաջադրանքներ`հղումներով, սովորած բանաստեղծություններ՝ վերնագրերով, հեղինակներով, ձայնագրություններ, տեսանյութեր`հղումներով, ֆլեշմոբերի մասնակցություն, ինքնուրույն ընթերցած գրքեր`հեղինակներով, վերնագրերով:
- Չորեքշաբթի՝ Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» կարդալ, առաջադրանքները կատարել: Աբխազական հեքիաթներ, լսել, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ։
- Հինգշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 163, 166-ին հաջորդող տեքստը կարդալ, , 167, 168, 169։
Դեկտեմբերի 9-13
- Երկուշաբթի՝ Թարգմանական աշխատանք՝ ռուսերեն, անգլերեն։
- Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 136,141,142,144,147։
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ Համացանցից դուրս գրել ամանորյա առած-ասացվածքներ /առնվազն 10 հատ/ , դրանիցից որևէ մեկի շուրջ շարադրիր քո մտքերը։ 2-րդ ժամ՝ Աբխազական հեքիաթներ, լսել, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ։
- Հինգշաբթի՝ «Չապլինի նամակը՝ դստերը»: Կարդալ, առաջադրանքները կատարել:
Դեկտեմբերի 2-6
- Երկուշաբթի՝ Նոյեմբեր ամսվա ինքնագնահատում
- Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 125, 126, 129, 130, 132,133։
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ «Իմաստուն ծերունին», կարդալ առակը, կատարել առաջադրանքները։ 2-րդ ժամ՝ Հայկական ժողովրդական հեքիաթներ՝ 8֊9֊10։
- Հինգշաբթի՝ «Մոգերի ընծաները», կարդալ, կատարել առաջադրանքները։
Նոյեմբերի 25-29
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 117,118,120,123,124։
- Երեքշաբթի՝ Կարդալ «Ահմեդի ուղտը» պատմվածքը, առաջադրանքները կատարել։
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ Թարգմանչաց տոն՝ Գրաբար՝ 6-րդ դասարանի Ը նախադասությունը կատարել։ Ռուսերեն տեքստ։ 2-րդ ժամ՝ Հայկական ժողովրդական հեքիաթներ։
- Հինգշաբթի՝ Կարդալ «Ծառա Սիմոնը» պատմվածքը, առաջադրանքները կատարել։
Նոյեմբերի 18-22
- Երկուշաբթի՝ Մի բաց նամակ ամենքին…կարդալ, քննարկել, կարծիքները հրապարակել բլոգում։
- Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ Բառակազմություն՝ 112-116։
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ Թարգմանչաց տոն՝ Գրաբար՝ 6-րդ դասարանի Է նախադասությունը կատարել։ Ռուսերեն տեքստ։ 2-րդ ժամ՝ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ` Բարբովեր Կանաչ Մորուք:
- Հինգշաբթի՝ Կարդալ ստեղծագործությունը, կատարել առաջադրանքները բլոգում:
Նոյեմբերի 11-15
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ Բառակազմություն՝ 100-104։
- Երեքշաբթի՝ Թարգմանչաց տոն՝ Գրաբար՝ 6-րդ դասարանի Զ նախադասությունը կատարել։ Ռուսերեն տեքստ։
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ կարդալ Օշոյի առակներից երեքը, մտածել դրանց ասելիքի մասին, քննարկել, հրապարակել կարծիքները բլոգում։ 2-րդ ժամ՝ լեզվական աշխատանք՝ 106-108,110-111։
- Հինգշաբթի՝ Դիտել Ավ․ Իսահակյանի մասին պատմող տեսանյութը, համացանցում փնտրել նրա «Բինգյոլ» բանաստեղծությունը, լսել երգը, գրել, թե ինչի մասին է այն։
Նոյեմբերի 4-8, նախագծային շաբաթ
- Երկուշաբթի ՝ Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն, ծանոթանալ նախագծին, կատարել 1-4 հարցերը։
- Երեքշաբթի՝ Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն, կատարել 5-րդ հարցը։
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամին՝ Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն, կատարել 6-7 հարցերը, 2-րդ ժամին՝ լեզվական առաջադրանք՝ 93,94,97,կարդալ 98-ին հաջորդող տեքստը։
- Հինգշաբթի՝ Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն, կատարել 8-9 հարցերը։
Հոկտեմբերի 22-26
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 88, 89, 90,91։
- Երեքշաբթի՝ Թարգմանչաց տոն՝ Գրաբար՝ 6-րդ դասարանի Դ և Ե նախադասությունները կատարել։
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ ՝ Համացանցից տեղեկություններ գտնել Երևանի պատմության, Էրեբունի ամրոցի ստեղծման վերաբերյալ: Նյութերը հարապարակել բլոգում։ 2-րդ ժամ՝ Ստեղծագործական աշխատանք՝ «Երևանի հին ու նոր խնդիրները»:
- Հինգշաբթի՝ Վ․Թոթովենց՝ ընթերցարան էջ 113, կատարել 2,3,5 առաջադրանքները։
Հոկտեմբերի 14-18
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 82,84,85,86,87։
- Երեքշաբթի՝ Հ. Սահյան՝ «Մի տեղ իշխան ու տեր»: Առաջադրանքները կատարել:
- Չորեքշաբթի՝ 1-ին ժամ՝ Թարգմանչաց տոն՝ Գրաբար՝ 6-րդ դասարանի Գ նախադասությունը, 2-րդ ժամ՝ ստեղծագործական աշխատանք՝ «Սեր»
- Հինգշաբթի՝ Ավ. Իսահակյան «Ո՞վ է ապրում». ընթերցարան էջ 92, հարցեր և առաջադրանքներ բաժնից 2, 3, 5,7 կատարել (բլոգում հրապարակել )։
Հոկտեմբերի 7-11
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 76,77,78,79,80։
- Երեքշաբթի՝ Կոմիտասի մասին քաղվածքները կարդալ, դուրս գրել ամենատպավորիչները, մեկնաբանել։
- Չորեքշաբթի՝ Թարգմանական աշխատանք՝ ռուսերեն տեքստեր, անգլերեն տեքստեր, Գրաբար։
- Հինգշաբթի՝ Ընթերցարանից կարդալ Վ․Թոթովենցի «Ուղտը» պատմվածքը (էջ 57), կատարել 2,6,10 առաջադրանքները։
Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4
- Երկուշաբթի՝ Հուշեր Կոմիտասի մասին։
- Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 65,66,70,71,72։
- Չորեքշաբթի՝ Թարգմանական աշխատանք՝ ռուսերեն տեքստեր, անգլերեն տեքստեր, Գրաբար
- Հինգշաբթի՝ Կոմիտասի բանաստեղծությունների պատկերների մեկնաբանում, քննարկում:Կարդալ բանաստեղծությունները, մի քանի նախադասությամբ գրել, թե ինչ զգացումներ է արթնացնում ձեզ մոտ։
Սեպտեմբերի 23-27
- Երկուշաբթի՝ Նախագծային աշխատանք՝ Վ. Սարոյան«Ես» ստեղծագործությունը կարդալ, առաջադրանքները կատարել:
- Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք ՝ 50, 53, 56, 57,61, 63, 64։
- Չորեքշաբթի՝ Սովորում ենք Գրաբար, թարգմանություն ռուսերենից, թարգմանություն անգլերենից
- Հինգշաբթի՝ Համացանցից տեղեկություններ, հետաքրքիր դրվագներ գտնել Կոմիտասի կյանքից,տեղադրել բլոգում, սովորել, ընտրել նրա ստեղծագործություններից, լսել, գրել, թե ինչ եք զգում դրանք լսելիս և որևէ մեկը սովորել։
Սեպտեմբերի 16-20
- Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք ՝ 17-22
- Երեքշաբթի՝ Սովորում ենք Գրաբար։
- Չորեքշաբթի՝ Թարգմանական աշխատանք՝ ռուսերեն տեքստ, անգլերեն տեքստ, գրաբար
- Հինգշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 33-35, 39, 40 ։
Սեպտեմբերի 9-13
- Երկուշաբթի՝ Ուսումնական գրականության ներբեռնում համակարգիչների մեջ՝ Ս․ Մարկոսյան՝ Գործնական քերականություն, Մ․Սիմոնյան՝ Ընթերցարան, Իմ գրադարանը նախագծի քննարկում։
- Երեքշաբթի՝ Սովորում ենք Գրաբար։
- Չորեքշաբթի՝ Լեզվական աշխատանք՝1,3,4,7-11։
- Հինգշաբթի՝ Վ․Սարոյան՝ «Քո կյանքի ժամերը»։
- Ուրբաթ՝ Ստեղծագործական աշխատանք՝ «Իմ կյանքի ժամերը»։
Օգտագործված են Գոհար Բալջյանի նյութերից։