Рубрика: Ուսումնական նախագծեր

Առցանց ուսուցում․ 6-րդ դասարան

Կատարել առաջադրանքները, արդյունքները հրապարակել բլոգում, ուղարկել իմ էլ․ հասցեին` Anush-Nersisyan@mskh.am

 

Մայիսի 11-22

Մայիսի 4-8

 

Ապրիլի 27-մայիսի 1

Նախագծային գործունեություն

Առաջադրանքներ (նախատեսված են ամբողջ շաբաթվա համար)․

  1. Կարդալ «Փոքր Մհեր» ճյուղի 1-ին մասը, կատարել առաջադրանքները(տեսազանգ)։
  2. Կարդալ «Փոքր Մհեր» ճյուղի 2-րդ մասը, կատարել առաջադրանքները։
  3. Կարդալ «Փոքր Մհեր» ճյուղի 3-րդ մասը, կատարել առաջադրանքները (տեսազանգ)։

Ապրիլի 20-24

  • Երկուշաբթի՝ Նախագծային աշխատանք (կարող եք կատարել ամբողջ շաբաթվա ընթացքում)։ Սովորողներից յուրաքանչյուրը ընտրում է մի ոլորտ, որն իրեն ամենից շատն է հետաքրքրում (տիեզերք, գիտություն, սպորտ, արհեստներ, արվեստ) և ներկայացնում տվյալ ոլորտի մասին իր գիտելիքները, նախասիրությունները, հետաքրքրությունները, պատճառաբանում, թե ինչու է հենց հետաքրքվում դրանով։ Անհրաժեշտ է պատրաստել կա՛մ ձայնագրություն, կա՛մ տեսանյութ։ Կարող եք ընդգրկել նաև ընտանիքի անդամներին։ Որպես օրինակ՝ կարող եք դիտել  Իշխան Գևորգյանի տեսանյութերը։
  • Երեքշաբթի՝ «Մեղուն ու հավը», կարդալ,կատարել առաջադրանքները։
  • Չորեքշաբթի՝ Քննարկում-բանավեճ։
  • Հինգշաբթի՝  Լեզվական աշխատանք՝ 305,306,309՝ Գործնական քերականություն գրքով:

Լրացնել հաշվետվությունը։

 

Ապրիլի 13-17

Լրացնել հաշվետվությունը։

Ապրիլի 6-10

  • Երկուշաբթի՝ Լեզվական աշխատանք՝ 261, 272, 273, 274, 275 ՝ Գործնական քերականություն գրքով:
  • Երեքշաբթի՝ Համացանում գտիր Զատիկի մասին առած-ասացվածքներ, տեղադրիր բլոգում, մի քանիսի իմաստը փորձիր բացատրել, փնտրել հանելուկներ, տեղադրել բլոգում, փորձիր գուշակել, փնտրիր, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են տոնում Զատիկը, ո՞րն ավելի հավանեցիր, տեղադրիր բլոգումդ, paint ծրագրով նկարիր Ծաղկազարդի պատկերներ և կցիր գրառմանդ։
  • Չորեքշաբթի՝ Ընտանեկան նածագիծ՝ «Իմ գրադարանը»։ Պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ ընտանիքիդ անդամների հետ ներկայացնելով ձեր գրադարանը, սիրելի, հաճախ ընթերցվող գրքերը, ի՞նչ գրքեր են նախըտրում կարդալ ծնողներդ և խորհուրդ տալիս մեծերին ու փոքրերին և ինչո՞ւ։ Ի՞նչ գրքեր ես նախընտրում կարդալ դու։
  • Հինգշաբթի՝ Վիկտորինա։

Հաշվետվություն։ Լրացրե՛ք կից ֆայլը։

Մարտի 30-ից ապրիլի 2

Առաջադրանքներ․

  1.  Տատիկ-պապիկներից փորձիր տեղեկություններ իմանալ իլիկի և նրա օգտագործման մասին։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր 5 ածական։
  3. Դուրս գրիր 3 պարզ բառ, այդ բառերով կազմիր ածանցավոր և բարդ բառեր (առնվազն 10 բառ)։
  4. Ինչի՞ և  ո՞ւմ մասին է բանաստեղծությունը։
  5. Բանաստեղծությունը սովորել, նկարահանել, տեղադրել բլոգում, որպեսզի տեսնեմ, որ բերանացի եք ասում և ոչ կարդում։
  1. Կարդալ հեքիաթը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:
  2. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները, սովորե՛ք։
  3. Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:
  4. Կցանկանայի՞ք նմանվել հերոսներից որևէ մեկին, պատասխանը հիմնավորե՛ք:
  5. Գրե՛ք՝ որ պատմվածքը/հեքիաթն է ձեզ հիշեցնում այս հեքիաթը, գրե՛ք դրանց տարբերությունները և նմանությունները:

Ընտանեկան նախագիծ՝  Ծնողների օգնությամբ ընտրիր որևէ բանաստեղծություն Վահան Տերյանից, ապա ընտանքիքիդ անդամների հետ հատվածաբար կարդա, ձայնագրիր, տեղադրիր բլոգում (աշխատիր, որ ֆլեշմոբին մասնակցեն ընտանիքիդ բոլոր անդամները):

Մարտի 16-20

Առաջադրանքներ․ (նախատեսված են ամբողջ շաբաթվա համար, կատարել, տեղադրել բլոգում, հղումները ուղարկել ինձ՝ Anush-Nersisyan@mskh.am)

  • Կարդալ «Փոքրիկ Մուքը»։
  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։
  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։
  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։
  • Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։
  • Սովորի’ր Եղիշե Չարենցի «Գարունը սիրտ է հուզում»բանաստեղծությունը, ձայնագրիր, տեղադրիր բլոգում։
  • Թարգմանի՛ր առակը և գրիր, թե որն է նրա խորհուրդը։
  • Հարցազրույց անցկացրու ծնողներիդ, բարեկամներիդ հետ՝ հարցնելով նրանց մանկության սիրելի գրեքերի ու հերոսների մասին։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s