Рубрика: Ուսուցչի օրագիր, հոդված

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի մասին

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի ներդրումը, ըստ իս, շատ լավ գաղափար է, քանի որ սովորողները կարողանում են ծանոթանալ մի շարք հայտնի և անհայտ մասնագիտությունների, որոնք իրենց հերթին հնարավորություն են տալիս սովորողին կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Այժմ անդրադառնամ իմ գործունեությանը։ Ինչպես գիտենք, այժմ առավել պահանջված են նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, ինժիներիան և ընդհանրապես այն մասնագիտությունները, որոնք շահութաբեր են։ Ցավոք, հայագիտությունը, այդ թվում նաև հայոց լեզուն և գրականությունը տարեց տարի նահանջում են։ Շատ չեն այն սովորողները, որոնք ցանկանում են դառնալ բանասեր։ Քանի որ դրանք առարկայական դասընթացներ են, փորձեցի կապ հաստատել այն մասնագիտությունների հետ, որտեղ գլխավոր բաղադրիչը չէ, սակայն կարևոր դեր է կատարում լեզուն։ Ունեցանք կլոր-սեղան քննարկում, որտեղ սովորողների մի խումբ ներկայացրեց լեզվաբանությունը, գրականագիտությունը, հումանիտար գիտությունների ճգնաժամը, տվային լեզվաբանությունը, հոգեբանությունն ու դրանց մինչև կապը։ Ապա սկսեցինք թարգմանել և հնչունավորել ֆիլմերից հատվածներ, մուլտֆիլմեր, գովազդներ՝ ծանոթանալով թարգմանչի և հնչունավորղի մասնագիտություններին։ Թարգմանությունների ընթացքում սովորողները ձեռք են բերում նաև խմբագրի և սրբագրի հմտություններ՝ ստուգելով մեկը մյուսի նյութը։

Ունեցել ենք նաև ուսումնական այցեր Դիջիթեյն ընկերություն, որտեղ մասնակցել ենք ինֆորմատիվ հանդիպման։ Հավաքվել էր սովորողների այնպիսի խումբ, որոնք իրոք հետաքրքրված էին ոլորտով։ Վերջերս այցելեցինք նար արևային կայաններ արտադրող Սոլարոն ընկերություն, որտեղ ծանոթացանք արևային էներգիայի գաղափարին, շրջեցինք արտադրամասում, դիտեցինք արտադրական գործընթացը։

Մի քանի խոսք զարգացման մասին։ Եթե դիտարկենք՝ որպես դասավանդվող առարկայի շրջանակում մասնագիտությունների ծանոթացման, ապա շատ-շատ մասնագիտություններ դուրս կմնան, քանի որ առարկաները հիմնականում հիմնաքարեր են մասնագիտության և ոչ բուն մասնագիտությունը։ Առաջարկում եմ, որ ստեղծվի այնպիսի մի խումբ, որը կանոնավոր կերպով կկազմակերպի այցեր, ճամփորդություններ զանազան վայրեր, այդ դեպքում իրոք զերծ կմնանք ծնողի ուղղորդումից, իսկ սովորողները ավելին կիմանան և միգուցե հենց այդտեղ գտնեն իրենց։

Рубрика: Լուսաբանումներ

Ձմեռային ճամբար. օր հինգերորդ

Օրը սկսեցինք արդեն ավանդույթ դարձած ընդհանուր պարապմունքով, ինչից հետո ունեցանք ինտելեկտուալ խաղ ընկեր Գայանեի ջոկատի հետ։ Խաղը շատ հետաքրքիր էր և ինֆորմատիվ, խաղի արդյունքում հենց մեր ջոկատը դարձավ հաղթող։

Читать далее «Ձմեռային ճամբար. օր հինգերորդ»
Рубрика: Без рубрики

Դիջիթեքի հանդիպումներ, հունվարի 17-21

Նյութը լրացվում է։

Հունվարի 17


Դիջիթեքյան դասընթացների կազմակերպում ըստ դպրոցների

Հարավային դպրոց

10:00-11:00՝ SketchUp. սեմինարավարներ՝ Օկսանա Հարությունյան, Լուսինե Եսայան
11:00-12:00՝ Քարտեզագրություն, յին, թվային և թեմատիկ քարտեզաուսուցում. սեմինարավարներ՝ Գայանե Սարգսյան, Թամարա Մանուկյան, Ռոզա Խաչատրյան
Արևելյան դպրոց

11:00-12:00՝ Ճամփորդական երթուղիների մշակում. սեմինարավար՝ Հրաչուհի Մանվելյան
11:00-12:00. Պորտրետային լուսանկարահանում. սեմինարավարներ՝ Ջուլիա Ասրյան, Սոֆի Առաքելյան
12:00-13:00՝ Canva. սեմինարավարներ՝ Քնար Հարությունյան, Նելլի Միսկարյան
Հյուսիսային դպրոց

11:00-12:00՝ Online Word, Excel. սեմինարավարներ՝ Թամարա Ալոյան, Էլեն Եսայան
12:00-13:00՝ SCRATCH ծրագրի ուսուցում. սեմինարավարներ՝ Դավիթ Ստեփանյան, Հովհաննես Ղուկասյան
Ավագ դպրոց

9:20-10:55՝ Unity ծրագիր. սեմինարավարներ՝ Հայկ Մկրտչյան, Արմեն Հաջյան. անցկացման վայրը՝ Ավագ դպրոցի ՏՏ լաբորատորիա
12:00՝ EDA ոլորտ. սեմինարավար՝ Ավագ դպրոցի շրջանավարտ՝ Նարեկ Խլոյան. անցկացման վայրը՝ Ավագ դպրոցի ՏՏ լաբորատորիա
Քոլեջ

11:00-12:00՝ Մոնտաժային ծրագիր. սեմինարավար-մասնագետ՝ Հակոբ Կոտոլկյան. անցկացման վայրը՝ Քոլեջի լուսանկարչության լաբորատորիա
12:00-13:00՝ Online Word, Excel. սեմինարավարներ՝ Մարիամ Տոնոյան, Ելենա Օհանյան. անցկացման վայրը՝ լսարան 3
13:00-14:00՝ Photopes, Gravit. սեմինարավարներ՝ Լիլի Մովսեսյան, Անաստասիա Ասրիյան. անցկացման վայրը՝ լսարան 2
14:00-15:00՝ Mentimeter. սեմինարավար՝ Էլյա Սահակյան. անցկացման վայրը՝ լսարան 3

14:00-15:00՝ HTML, CSS. սեմինարավարներ՝ Արթուր Սահակյան, Սեն Մեսրոպյան. անցկացման վայրը՝ լսարան