Рубрика: Ճամփորդություններ

Բոլորովին ուրիշ աշուն

Սիրո և կարոտի երգերում միշտ առկա է նրա տարրը․․․ Հ․Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյան ընթերցելու տարվա լավագույն եղանակը աշունն է։ Աշունն՝ իր գույներով, բնավորությամբ ու զանազան դրսևորումներով Գրիգորյանի պոեզիայի ուղեկիցն է։

Օր՝ 19․ 11, վայրը՝ Գոշի լճի առափնյա հատված

Մասնակիցներ՝ 10-12-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Ճանաչելի դարձնել Հովհաննես Գրիգորյանի պոեզիան
  • Քննարկել նրա պատկերային մտածողությունը և լեզվական առանձնահատկությունները
  • Քննարկել «սպիտակ բանաստեղծությունները»՝ համեմատելով բանաստեղծության դասական մոտեցման հետ

Ընթերցանության նյութեր՝

Սովորողների ընթացիկ ուսումնասիրություններ՝ (լրացվում է)

Հովհաննես Գրիգորյանի մեկնաբանությամբ «բանաստեղծ նշանակում է նորարար» և «ինչքան մեծ է նրա տաղանդը, այնքան նա տարբեր է ու ինքնատիպ»: Բայց նորարարին, բանաստեղծի ընկալ մամբ, վիճակված է քարկոծվելու, մերժված լինելու ճակատագիրը: Եվ թեև նա, ժխտելով ավանդները՝ հակադրում է նորը, չյուրացվածը, կրելով ապազգային լինելու պիտակը, բայց, միևնույն ժամանակ, «ազգային գրականության մեջ գոյանում է Էյֆելյան աշտարակի պես»՝ ձուլվելով ազգային նկարագրին, վերածվելով ազգային խորհրդանիշի… : Այսպիսին է նաև Գրիգորյանի պոետական անցյալը և ներկան, որ սկզբնավորվում է 1960-ական թվականներին և տևում մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակը: Նրա մուտքը և ընթացքը, հետևապես, պայմանավորված էր գրական մի ամբողջ պատմաշրջանի ճգնաժամի և նորի որոնման հետ, ուստի բանաստեղծին կարելի է համեմատել քաղաքի դարպասներն ավերող բարբարոսի հետ, ով «անընդհատ հարցականի տակ է դնում) իրականությունը և նորից ու նորից հայտնաբերում այն» (Լորընս): Աշոտ Խաչատրյան

Հովհաննես Գրիգորյանին նոր եմ կարդում, միմչ այս ծանոթ չէի նրա բանաստեղծություններին։ Իմձ ավելի շատ դուր եկան հայրենասիրական բանաստեղծությունները։ Նա հայրենիքի մասին խոսում է առանց պաթոսի, լուրջ ու զգույշ, քանի որ գիտակցում է այն կորցնելու վտանգը։ ՀԱյրենիքը կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու։ Առանց հայրենիքի գաղափարի ամեն բան դառնում է սովորական, իսկ որդի ծնելը՝ հանցագործություն։ Հայրենիքը նման է օրհնության, որը կերտում է մեր ամեն մի օրը։ Հայրենիքը կարոտ է դրսում ապրողի համար, իսկ բնակչի համար՝ մեծագույն արժեք։ Ռոլանդ Հակոբյան

Ընթացքը՝ Սովորողները ներկայացնում են իրենց ընտրած բանաստեղծությունները, քննարկում ենք վերաբերյալ հարցերը՝ արդյունքում ստեղծելով «Ուսումնական աշուն» նախագծով փաթեթ՝ տեսանյութերի, ֆոտոպատումների միջոցով։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s