
Ձմեռային ճամբարի վերջին շաբաթը ամենախառը, բայց միևնույն ժամանակ ամենալեցուն շաբաթն էր: Այս շաբաթ ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, դասեր, ճամփորդություններ: Անկեղծ, հերթականությունը այդքան էլ լավ չեմ հիշում, դրա համար խառը հերթականությամբ կներկայացնեմ:

Չիանրենի ջոկատի հետ ունեցել ենք հանդիպում կորերենի մասնագետ՝ ընկեր Անիի հետ: Մեր հյուրը երկու տարի ապրել և սովորել էր Կորեայում և մեզ պատմում էր իր փորձի մասին, թե ինչպես գնանք Կորեա, ինչպիսին են այնտեղի մարդիկ իրականում, ոչ թե ֆիլմերում կամ տեսահոլովակներում, ինչ հետարքրքություններ կան այնտեղ, արդյոք արժի տեղափոխվել Կորեա և այլն: Ինձ հանդիպումը բացարձակ դուր չեկավ, քանզի ես ընդհանրապես հետաքրքրված չեմ Կորեայով և կորերենով, չգիտեմ հյուրն էլ այդքան էլ պարզ չէր խոսում, կամ հաճույքով չէր խոսում, նրան լսել չէր ստացվում: Բայց կայն շատերը ում հետաքրքրեց, ովքեր ուզում են գնան Կորեա, նրանք ուշադրությամբ լսում ու հարցեր էին տալիս:
Մեր ավագ ընկերեների հետ անցկացրել ենք հոգեբանության դաս: Դասը կայացավ այսպես, մեր ջոկատը նստեց կլոր սեղանի շուրջ, այնուհետև մեզնից յուրաքանչյուրը ասում էր մի խնդիր, որ նրան անհանգստացնում էր և մնացածը պետք է առաջարկ էին լուծումներ: Օրինակ մեզնից մեկն ասաց, որ իրեն չեն լսում, մենք սկսեցինք օգնել և խորհուրդներ տալ նրան: Դասը բավականին դուր եկավ, հետաքրքիր էր լսել թե ինչ խնդիրներ ուննեն իմ ընկերներըմ և փորձել օգնել նրանց: Անկեղծ, վստահ չեմ, որ մեզնից որևէ մեկին օգնեց առաջարկված լուծումները, բայց համենայն դեպս շատ բաց և ազատ շփում ունեցանք և ավելի լավ սկսեցինք ճանաչել իրար:
Գնացել ենք ժամանակակից արվեստի թանգարան Ֆրիդա Կալոյի շարժվող կտավներ մուլտիմեդիա ցուցահանդեսին: Անկեղծ հետաքրքիր էր, չնայած իր նկարներին նայելը այդքան էլ հաճույք չէր պարգևում: Նկարներում շատ շատ հաճախ ցույց էր տրվում մարդու օրգաններ, արյուն, դաժանժություններ և այլ սարսափելի տեսարաններ: Բայց այս ամենի հետ միասին, հետաքրքիր էր դիտելը, քանի որ նման բան երբեք չէի տեսել ոչ մի ցուցահանդեսի ժամանակ: Արվեստով շա՜տ հետաքրքվածներին, միանշանակ խորհուրդ կտամ:
Այս շաբաթը ինձ համար նաև յուրահատուկ էր նրանով, որ ուլունքագործության վարպետաց դաս եմ անցկացրել մեր ջոկատում: Ընկեր Անուշի հետ որոշեցինք, որ ես պետք է անցկացնեմ այդպիսի դաս, քանի որ ես զբաղվում էի ուլունքներով վզնոցներ, թևնոցներ գործելով, նաև ժամանակին աշխատում էի այդ ուղղությամբ և բացել էի իմ սեջական բիզնես էջը: Ինձ հետ դպրոց բերեցի բավականին շատ ուլունքներ, թելեր և նման այլ բաներ ու բոլորով միասին սկսեցինք պատրաստել զանազան զարդեր: Ինձ թվում է հետարքրքիր ստացվեց, որովհետև բոլորը՝ նույնիսկ տղաները, գործում էին ու կլանված էին այս ամենի մեջ: Ես նույնպես շատ ոգևորված էի, ես սիրում եմ սովորեցնել այն ինչ ես գիտեմ և կիսվել դրանով, հետևաբար իմ առաջին վարպետաց դասը ահամարում եմ ստացված:
Պարոն Տիգրանյանի հետ մասնագիտական կողմնորոշման նախագիծ արեցինք: Նա մեզ բաժանեց թերթիկներ, որտեղ բլոգի հասցե էր նշված, բլոգից վերցրեցինք հարցերը ու տեղադրեցինք մեր էջում: Սկսեցինք պատասխանել հարցերին՝ այո կամ ոչ: Հարցերը վերաբերվում էին դպրոցական առարկաներին, արդյոք կատարում ենք հետազոտություններ դրանց վերաբերյալ, սիրում ենք առարկան, չենք սիրում, ուսում ենք մասնակցել օլիմպիադաների թե ոչ: Ահա իմ կատարած աշխատանքը: Չգիտեմ ինչքանով օգնեց մնացածին կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, բայց վստահ կարող եմ ասել, որ ինչ այդ հարցով չօգնեց:
Մասնակցեցինք մարմնամարզական ստուգատեսի:
Այս շաբաթ դիտեցինք «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմը: Ճիշտն ասած, ֆիլմը չեմ լսել, քանի որ հետազոտական աշխատանքիս գիրքն էի կարդում, բայց բոլորը համակ ուշադրությամբ լսում էին և քննարկում:
Մի խոսքով ճամբարը ինձ ահավոր շատ դուր եկավ, երեևի իմ ամենահետարքիր, բովանդակալից, լեցուն և զվարճալիներ այս տաս տարիների ընթացքում: Ահագին շատ բան սովորեցի և կարդացի իմ կյանքի 3-րդ գիրքը՝ ,,Դրակուլան,,: Ի դեպ, ես և Ռոլանդը գրազ էինք եկել, ով ավելի շուտ գիրքը կկարդա, գրազը գրքի վրա էր: Դեռ հաղթողը պարզ չի, բայց ես չեմ հանձնվում, քանզի իմ մարտական ոգին շատ բարձր է: Սովորել եմ իսպաներեն՝ զբաղվելով իքնակրթությամբ: Այցելել եմ տարբեր թանգարաններ և ցուցահանդեսներ: Ծանոթացել եմ շատերի հետ ում հետ, նախկինում մոտ չեմ եղել: Մասնակցեցինք տարբեր ու հետաքրքիր նախագծերի (հղումները ներքևում): Այս երեք շաբաթները իրոք անասելի լավ անցան:
Օֆելյա Անդրեասյան