Рубрика: Ճամփորդություններ

Գարնանային Լոռին

Կարծում եմ՝ Թումանյանին Լոռին է դարձրել հենց Թումանյան։ Տատվա շատ ճիշտ պահին երեք հիանալօ օրեր անցկացրինք Լոռվա չքնաղ սարերում ու ձորերում։ Լոռիում համահունչ են մարդկային ու բնության ձեռագրերը։ Կարծես պայմանավորվել են ամեն ինչ անել փոխկապակցված։

Ճամփորդությունը խիտ էր և բազմաբովանդակ։ Առաջին օրը բարձրացանք Քոբայրավանք։ Ե’վ վանքը, և’ այնտեղից բացվող համայնապատկերը բնութենապաշտի համար իսկական դրախտ են։ Զարթնող բնությունը ողջումում է իր ողջ թափով։ Ապա ճամփան շարունակեցինք դեպի Սանահին՝ հայկական միջնադարյան հպարտ կոթողներից մեկը։ Ճամփորդության օրակարգից, իմ խնդրանքով, ունեցանք շեղում և այցելեցինք Միկոյան եղբայրների թանգարան. ես և Աշոտը երջանիկ էինք։ 😍😂

Հաջորդը հյուրատունն էր, որտեղ մեզ ընդունեցին շատ ջերմ։ Հանգստանալուց, ճաշելուց հետո իջանք քաղաքում զբոսնելու՝ տեսնելու Սանահինի հին կամուրջը, լքված կոմբինատը, ճոպանուցին, Դեբեդը։

Հաջորդ օրն ավելի հագեցած էր։ Եղանք Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, ծանոթացանք արտադրական ողջ ընթացքին, նաև տեսանք նոր գործարանը, որը առաջինն ու միակն է Հայաստանում, որ պոչերը մշակում և հետ է ուղարկում գործարան, այդպիսով բացառելով պոչամբարի գոյությունը։

Ուղևորվեցինք դեպի Ախթալայի բերդ։ Եկեղեցին յուրօրինակ է իր ճարտարապետության և ոճի մեջ։ Որմնապատկերները ինձ հիշեցրին Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին։

Հաջորդ կանգառը Աղձքի պոչամբարն էր։ Իսկապես սարսափելի է, երբ դրա հարևանությամբ՝ 50-60 մետրի վրա ապրում են մարդիկ։ Պաչամբարը չորացման փուլում էր, դա հույս է, որ գոնե մի քանի տարի հետո այն կպատվի հողի շերտով և այլևս այդքան վտանգավոր չի լինի։ Մեր վերջին կանգառը Հաղպատի վանական համալիրն էր։ Իրավ՝ ինձ ավելի տպավորել է Ախթալան, սակայն Հաղպատը նույնպես ունի օր ուրույն էներգետիկան։

Այս ամենի հետ, չմոռանալով, որ գտնվում ենք Թումանյանի Լոռիում, անմասն չմնացինք նաև գրականութունից։ Ընթերցեցինք, քննարկեցինք պոեզիան, քննարկեցինք Թումանյանի հասարակաքաղաքական հոդվածները։ Դրանք առավել քան երբևէ արդիական են նաև այսօր։

Բոլոր մանրամասները՝ Օֆելյա Անդրեասյանի վլոգում՝

Սովորողների պատումները՝

Միլենա Քամալյան

Քնարիկ Հայրապետյան

Անահիտ Հովսեփյան

Միհրան Կարսեցյան

Աշոտ Խաչատրյան

Միլենա Պողոսյան

Նյութը լրացվում է՝

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s