Рубрика: Ընտրությամբ քերականություն

Ընտրությամբ քերականություն 9

Փետրվարի 29

Որոշիչ

Հատկացուցիչ

Բացահայտիչ

Փետրվարի 8

Նախադասության տեսակները՝ ըստ կազմության

Ըստ կազմության՝ նախադասությունները լինում են պարզ և բարդ:

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն, մեկից ավել նախադասություններից կազմված նախադասությունը՝ բարդ:

Պարզ-Աշունն ավարտվում է:

Բարդ-Աշունն ավարտվում է, օրը կարճանում է, եղանակը՝ ցրտում:

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ:

Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն:

Ենթական և ստորոգյալը նախադասության գլխավոր անդամներն են:

Նա եկավ: Մեքենան հասավ: Եղանակը ցրտեց:

Ենթակա, ստորոգյալ և լրացում(ներ) ունեցող նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

Հասավ տուն: Եկավ այսօր: Նա գնաց: Ես երեկ լսել էի դա:

Պարզ համառոտ նախադասություն կարելի է ընդարձակել և դարձնել մի քանի լրացումներով ընդարձակ նախադասություն: Կա նաև հակառակ երևույթը՝ ընդարձակ նախադասության համառոտումը, որը շատ կարևոր է խոսքը ճիշտ կառուցելու համար:

Բարդ նախադասությունը լինում է երկու տեսակի՝ համադասական և ստորադասական:

Համադասական է այն բարդ նախադասությունը,որը կազմված է իրար համադաս բաղադրիչ նախադասություններից։ Դրանցից որևէ մեկը մյուս նախադասության որևէ անդամի դերը չի կատարում,այսինքն՝ քերականորեն կախված չէ մյուս նախադասությունից։ Այդպիսի բաղադրիչները կոչվում են համադաս նախադասություններ։ Օրինակ՝ Գրիգորը հետ նայեց, կածանով բարձրանում էր Սանասարը:

 Ստորադասական է այն բարդ նախադասությունը, որի բաղադրիչ նախադասություններից մեկը կատարում է մյուսի որևէ անդամի դերը, այսինքն՝ քերականորեն կախված է մյուս նախադասությունից։ Այդպիսի հարաբերությամբ կապված բաղադրիչ նախադասությեւններից մեկը( ստորադասական նախադասությամբ արտահայտված լրացում ունեցողը) կոչվում է գլխավոր կամ գերադաս, մյուսը՝ երկրորդական կամ ստորադաս։ Ընդ որում՝ երկրորդական( ստորադաս) նախադասությունը կարող է լինել գլխավորի (գերադասի) ենթական,ստորոգելին, կամ որևէ այլ լրացում։ Օրինակ՝ Ամբարտակի ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, որ հագցված էր երկաթյա երկար ձողին։ 

Ստորադաս նախադասության բաղադրիչները սովորաբար կապակցվում են

  • ստորադասախան շաղկապներով, շաղկապական բառերով, հարաբերյալներով․ Սա այն է, ինչ ուզում էի։
  • հնչերանգով՝

ա/առանց շաղկապի․ Վերջում հայտարարվեց․ «Հաջորդ ժողովը մեկ ամսից»։

բ/շաղկապի զեղչումով․ Պատմի՛ր՝(թե), ինչ ես լսել։

Նախադասության գլխավոր անդամները։ Ենթակա։ Ստորոգյալ։

Առաջադրանք 1. Կազմել 2 պարզ համառոտ, 2 պարզ ընդարձակ, 2 բարդ համադասական և 2 բարդ ստորադասական նախադասություն։

Առաջադրանք 2.Գտնել ենթակաները (նշել՝ ինչ խոսքի մասով են արտահայտված) և ստորոգյալները(նշել պարզ են, թե բաղադրյալ)։

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Դեկտեմբերի 31

Տերյանական բառերի բառարան

Դեկտեմբերի 14

Ձևաբանորեն վերլուծել նախադասությունները:

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։

Դեկտեմբերի 7

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ

Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

2. Ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

Նոյեմբերի 30

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝ նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ

Գործանական առաջադրանքների ձեռնարկ

450, 461, 468

Նոյեմբերի 23

ԿԱՊ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։
Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը)։

Կապերի խնդրառությունը

Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։
Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում
միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները,
որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։
Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է ուղղական հոլովով։
Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար, նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։

Առաջադրանքներ

Գործանական առաջադրանքների ձեռնարկ

426, 427

Նոյեմբերի 16

Մակբայ

Նոյեմբերի 9

Читать далее «Ընտրությամբ քերականություն 9»
Рубрика: Ընտրությամբ քերականություն

Հայոց լեզվի քերականություն դասընթաց 12

Փետրվարի 16

Շտեմարանից գրել ամեն բաժնից 10 առարադրանք։

Փետրվարի 14

 Պարույր Սևակի կամ Վահան Տերյանի՝ ձեր ընտրած բանաստեղծությունից գտնել որոշիչները և հատկացուցիչները։

Դեկտեմբերի 13

Դեկտեմբերի 6

Թարգմանություն

Ձմեռը գրականության և արվեստի մեջ։

Նոյեմբերի 17

Նոյեմբերի 15

Նոյեմբերի 8

Նոյեմբերի 1

Անհատական նախագծերի ներկայացում՝ ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, վերլուծություն։

Հոկտեմբերի 11

Գոյականական անդամի լարացումներ

Որոշիչ

Հատկացուցիչ

Բացահայտիչ

Դո’ւրս գրել գոյականական անդամի լրացումները՝ նշելով տեսակը։

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց։ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։

Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։

Հոկտեմբերի 2-6

Ձևաբանորեն և շարահյուսորեն վերլուծել հետևյալ նախադասությունները, կազմել գծապատկերները։

Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց։ Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։

Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու։

Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա։

Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրա։ Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային։

Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…

Սեպտեմբերի 26-29

Ռեյ Բրեդբերիի շաբաթ

  • Բաժանվել աշխատանքային խմբերի
  • Կատարել աշխատանքի բաժանում
  • Ընտրել որևէ պատմվածք կամ էսսե
  • Թարգմանել, խմբագրել, սրբագրել
  • Հրապարակել, ներկայացնել

Նախադասության տեսակներն ըստ կազմության

Ըստ կազմության՝  նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգում, ինչպես՝ Վարպետը գեղեցիկ
նախշեր փորագրեց։ Եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ, ապա կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ «Ներկայացումն ավարտվեց», «Բոլորը հեռացան» երկու պարզ նախադասությունները, միանալով իրար, կարող են կազմել բարդ նախադասություն. «Ներկայացումն ավարտվեց, և բոլորը հեռացան»։ Այսինքն՝ բարդ նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, որոնք, միանալով իրար, դառնում են մեկ ամբողջություն և հաճախ, առանձին վերցրած, ինքնուրույն չեն կարող գործածվել, օրինակ՝ «Նա վաղ արթնացավ, որովհետև շատ աշխատանք պետք է կատարեր»։Եթե առաջին բաղադրիչը հնարավոր է առանձին գործածել որպես ինքնուրույն նախադասություն, ապա երկրորդը առանձին չի գործածվի։

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Նա գնաց), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների կազմում կա գոնե մեկ լրացում (օրինակ՝ Նա գնաց տուն)։ Բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունները կապակցվում են տարբեր հարաբերություններով. բաղադրիչները կարող են լինել իրար համազոր կամ իրար նկատմամբ ունենալ գերադասի և ստորադասի հարաբերություն։ Այն բարդ նախադասությունը, որի բաղադրիչներն իրար համազոր են, կոչվում է բարդ համադասական։
Օրինակ՝ Խողովակը վնասվել էր, և ջուրը հոսում էր նախադասությունը համադասական է, որովհետև նրա՝ «Խողովակը վնասվել էր» և «Ջուրը հոսում էր» բաղադրիչները համազոր են, չեն լրացնում իրար։ Այն բարդ նախադասությունը, որի բաղադրիչներից մեկը լրացնում է մյուսին, կոչվում է բարդ ստորադասական։ Օրինակ՝ «Քանի որ խողովակը վնասվել էր, ջուրը հոսում էր» նախադասությունը ստորադասական է. նրա «Քանի որ խողովակը վնասվել էր» երկրորդական նախադասությունը լրացնում է (պատճառի իմաստով) «Ջուրը հոսում էր» գերադաս նախադասությանը։ Բարդ ստորադասական նախադասություններում կարող են լինել մեկից ավելի երկրորդական նախադասություններ, օրինակ՝ Սեղանին դրված էր մի գիրք, որը գեղեցիկ էր և նոր էր։ Այս նախադասության «Սեղանին դրված էր մի գիրք» գլխավոր բաղադրիչին լրացնում է և շաղկապով կապակցված երկու երկրորդական՝ «որը գեղեցիկ էր» և «նոր էր»։ Առանձնացվում է բազմաբաղադրիչ ստորադասականների կոնկրետ կառուցվածքով երեք տեսակ՝ ենթաստորադասական, համաստորադասական, տարաստորադասական։

Բարդ համադասական է այն նախադասությունը, որի բաղադրիչներն իրար
նկատմամբ համազոր են, օրինակ՝ Աշխատանքն ավարտվեց (1), և բոլորը գնացին հանգստանալու (2)։ 1 =2
Բարդ ստորադասական է այն նախադասությունը, որը կազմված է մեկ
գլխավորից և նրան լրացնող մեկ երկրորդականից, օրինակ՝ Երբ աշխատանքն ավարտվեց (1), բոլորը գնացին հանգստանալու (2)։
2
1
Բարդ ենթաստորադասական է այն նախադասությունը, որը կազմված է
հաջորդաբար իրար լրացնող նախադասություններից, օրինակ՝ Որդին գեղեցիկ ծաղկեփունջ գնեց (1), որպեսզի նվիրի մորը (2), քանի որ նրա ծննդյան օրն էր (3)։
3
2
1

Բարդ տարաստորադասական է այն նախադասությունը, որը կազմված է
մեկ գլխավորից և մեկից ավելի երկրորդականներից, որոնք կա՛մ տարբեր
բնույթներ ունեն կա՛մ էլ, եթե նույն բնույթն ունեն, լրացնում են գլխավորի տարբեր անդամների, օրինակ՝ ա) Երբ ներկայացումն ավարտվեց (1. ժամանակի պարագա), բոլորը մոտեցան անվանի դերասանին (2. գլխավոր), որը հաջորդ օրը մեկելու էր հյուրախաղերի (3. որոշիչ)։ բ) Արձանը (1. գլխավոր), որը քանդակել էր Արմենը (2. որոշիչ), այն քարից էր (1. գլխավորի շարունակությունը), որը բերում էին մոտական հանքից (3. որոշիչ):

Գործնական աշխատանք
1. Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։ Կազմել՛ բարդ նախադասությունների գծապատկերները։

Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի
թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ: Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր: Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց: Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց: Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Սեպտեմբերի 13

Միասնական՝

Нажмите для доступа к 1_1.pdf

Պատասխաններ՝ http://www.atc.am/files/Miasnakan_2023/29_01/1.pdf

Ավարտական՝

Нажмите для доступа к hayoc%20veraqnn%2012,2023.pdf

մայիսի 17

186, 187, 189, 190, 200.

Ապրիլի 17

նախապատրաստական աշխատանք՝ մայիսյան հավաքին ընդառաջ

Մեծարենցի հոդվածների փոխադրություն՝ արևելյահայերեն։

Читать далее «Հայոց լեզվի քերականություն դասընթաց 12»