Рубрика: Հաշվետվություն, Ճամփորդություններ

Գարուն-ձմեռ Արատես

Արատես գնացինք գարնան գալուստը դիմավորելու, բայց հանդիպեցինք խորը ձմռաը։ Ճանապարհի կեսին դեռ չհասած՝ հասկացանք, որ մեզ սպասվում են արկածներ և «փորձություններ»։ Հերմոն գյուղից ճանապարհը փակ էր․ պետք է ոտքով բարձրանայիք։ Տրամադրվեցինք և իսկական ընկերների նման իրար օգնելով՝ հասանք տեղ։ Տաք վառարանի ջերմություն հետ բերեց մեզ իրականություն։ Հետո սկսեցինք աշխատել ըստ օրակարգի և նախագծերի։

Չարենցյան ընթերցումներ

Լուսամփոփների պատրաստում Արև Բալջյանի նախագծով

Ձմեռային խաղեր, առօրյա անցուդարձ (ֆոտոշար)

Սովորողների պատումները՝

Այս ճամփորդությունն ամենահիշարժաններից մեկն էր։ Եղանակի անկայությունը միանշանակ չխանգարեց մեզ հիանալի ժամանակ անցկացնել։ Բավականին տպավորված եմ Արատեսի գեղեցկությամբ, հատկապես այնտեղի ձյունապատ լեռներով։ Շատ կցանկանամ ամռանն էլ լինել Արատեսում։ Միլենա Պողոսյան

Հերմինե Պարճամյան, ֆոտոշար

Բոլորի դեմքներին մաքուր երջանկություն էր երևում։ Նինա Հարությունյան

Արատեսը կանգ չի առնում… նորից ու նորից մեզ զարմացնում է իր բնությամբ ու փոխանցած լիցքերով: Չեմ համբերում, թե երբ նորից կայցելեմ։ Ռազմիկ Մարտիրոսյան

Չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը։ Անընդհատ փայտի գնալը մեզ ստիպեց մոռանալ ցրտի մասին և հարմարվել միջավայրին: Ճիշտ է, ձմռանը դժվար է, սակայն երրորդ օրը այլևս չէին ուզում վերադառնալ: Դավիթ Մնացականյան

Оставьте комментарий