Рубрика: Մշակութային կյանք

Գրական-գեղարվեստական երեկո

20190410_190857.jpg

Ապրիլի 6-ին և 10-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո՝ նվիրված մեծանուն հայ հանճարների՝ Հ. Թումանյանի, Կոմիտասի, Լ. Շանթի և Ե. Օտյանի 150 ամյակներին։

Բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ դասախոս, բանասեր Սերժ Սրապիոնյանը, որը մեծ ոգևորությամբ ներկայացրեց Թումանյանի և Շանթի գրական֊ստեղծագործական ուղղիների յուրահատկությունները։ Երաժշտական համարներով ելույթ ունեցան《Արատտա》հայ խոսքի ու երգի համույթը և Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի սաները։ Երեկոն եզրափակեց հայ ասմունքի իշխանուհի Սիլվի Կոմիկյանը՝ հնչեցնելով հրաշալի տողեր Զահրատի, Խրախունու, Անդրանիկ Ծառուլյանի, Պ. Սևակի ստեղծագործություններից։ Հարավային դպրոցի մայրենիի դասավանդողները նույնպես ներկա գտնվեցին երեկոյին։

Միջոցառումից հատվածներ՝ տեսանյութում.

Գրական-գեղարվեստական երեկո: Один комментарий

Оставьте комментарий