Կոմիտասյան օրերը ընդհանրացնելու նպատակով Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողները ճանաչողական այց կատարեցին Կոմիտասի թանգարան ինստիտուտ։
Օրվա մասին պատմող տեսանյութը՝
Ես և իմ դասարանը այցելեցինք Կոմիտասի թանգարան ինստիտուտ։Մենք տեսանք շատ մեծ այգի։Մենք մտանք թանգարան և առաջինը ինչը տեսանք Կոմիտասի նկարներն էին։ Այնտեղ մեզ ասեցին Կոմիտասի իրական անունը՝ Սողոմոն Սողոմոնյան։Ինձ ամենաշատը հետաքրքեց, որ Կոմիտասի թանգարանի կողքին թաղված էին կոմպոզիտրներ, գրողներ և այլ հայտնի արվեստագետներ։Ինձ շատ հետաքրքրեց այս ճամփորդությունը, որովհետև ես չէի գնացել Կոմիտասի թանգարան և իմ ամենասիրելի ուսուցիչների հետ էի գնացել թանգարան։
Արեն Վարդանյան
Ես դասարանցիների հետ գնացել էի Կոմիտասի տուն թանգարան: Այն տեղ մենք տեսանք Կոմիտասի և իր ընկերների նկարները, նաև լսեցինք Կոմիտասի երգերը: Հետո մենք գնացինք մոտակա այգի, որտեղ երգեցինք Կոմիտասի երգը՝ «ԿԱՔԱՎԻԿԸ»: Ես մեծ բավականություն ստացա:
Մանե Ջավատյան
Մենք ուրբաթ օրը գնացինք Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) նոր թանգարան։ Թանգարանը դեռ ամբողջովին կառուցված չէր։ Թանգարանը շատ մեծ էր։ Թանգարանի ներսում Կոմիտասը ուներ նկար երեխաների հետ։ Ներսում կար հեռուստացույց, որի վրա ցույց էր տրված թե, որ տարիներին որտեղ է եղել։ Մեզ ասացին, որ Կոմիտասը ոչ թե գժվել է, այլ նեղացել է ու ոչ ոքի հետ չի խոսել։
Կորյուն Գաբոյան