Рубрика: Ուսուցչի օրագիր, հոդված

Գրականության հեղինակային ծրագրի ամփոփում

9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողները գրառում են իրենց կարծիքը գրականության հեղինակային ծրագրի ամփոփման մասին։

Ծանոթանալով գրականության հեղինակային ծրագրի ամփոփման ուղեցույցին՝ կասեմ, որ լավ միտք է։ Առաջին հերթին ուրախ եմ, որ այդ քննություն ասվածը վերացել է, դառնալով ամփոփիչ ստուգում։ Գրականությունը այն առարկան է, որի ժամանակ սովորողը պետք է իր մեջ վերլուծի, փորփրի, իր տեսակետը արտահայտի տվյալ ստեղծագործության կամ այլնի վերաբերյալ, այլ, ոչ թե անգիր արած նախադասություններ ասի։ Ուրախ եմ, որ մեր կրթահամալիրը մշակում է այնպիսի ծրագիր, որը կկարողանա բացահայտել մեր ներաշխարհը, աշխարհայացքը, մտածելակերպը և այլն։ Գոռ Մնացականյան

Իմ կարծիքով Գրականության ամփոփման ծրագիրը, ինչպես մնացածները շատ հետաքրքիր է: Ծրագիրը ահագին առավելություններ ունի, քանի որ այն զարգացնում է միտքը, խոսքը և շարադրելու ունակությունը: Բլոգը՝ սովորողի տետրն է, որտեղ նա կատարում է իր առաջադրանքները: Կա մի հետաքրքիր կետ, որը կոչվում է՝ նախագիծ: Նախագծերը շատ հմտություններ են տալիս երեխաներին, ինչը ստուգման ժամանակ շատ է կարևորվում: րական գրականության արժեվորումը շատ կարևոր է մեր հասակի երեխաների համար, ուսումնասիրելով տարբեր հեղինակների, ցանկանում ես ինքդ փնտրել նորերին և ավելի խորը մտնել նրանց ստեղծագործությունների բուն իմաստի մեջ: Սեդա Մարգարյան

Կրթահամալիրում քննության համարժեք բառն է «ամփոփիչ ստուգում», ինչը նշանակում է բլոգերի ամփոփում։ Ամեն սեբաստացի իր բլոգում պետք է իր գրականության բաժնում ունենա վերլուծություններ և նախագծեր։ Արդեն նախագիծ ասելով հասկանում ենք՝ անհատական, հետազոտական, թարգմանչական, վերլուծողական աշխատանքներ։

Իմ կարծիքով, այս տիպի «քննություն» անցկացնելը ավելի արդյունավետ է, որովհետև այս մեթոդով սովորողը սրթրեսի չի ենթարկվում և ավելի հանգիստ է լինում այդ հարցի համար։ Անահիտ Վերմիշյան

Оставьте комментарий