Рубрика: Без рубрики

Ամեն ամիս գրքի հետ

Գրականությունը լայն հնարավորություն է տալիս սովորողին ինքնակրթության հարցում։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն ամիս 11-րդ դասարանում ամփոփել տվյալ ամսվա կարդացած գրքերը, կիսվել տեղեկատվությամբ, տպավորություններով և ձեռքբերումներով։

Նախագծի գաղափարն առաջացավ մայիսին, երբ մայիսյան հավաքի շրջանակում ամփոփեցինք սովորողների՝ ուսումնական տարվա ընթացքում կարդացած գրքերը։ Դասի նախագիծը և լուսաբանումը՝ այստեղ։

Սեպտեմբերից մշակեցինք ժամակացույց և բովանդակային ներկայացման ձև, որը սովորողներին օգնեց ավելի համակարգված վերլուծություններ կատարել։ Զուգահեռաբար ուսումնասիրում ենք գրական սիմվոլների բառարան։

Ժամկետներ՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ 

  • վերլուծական կարողությունների զարգացում
  • գրական ճաշակի ձևավորում
  • գրականության նկատմամբ բերաբերմունքի ձևավորում

Տևողությունը՝ 45 րոպե

Ընթացքը՝ 

Սովորողները ամեն ամիս ընտրում են այն գիրքը, որը ներկայացնելու են մյուս ամսվա սկզբին, կարդում, վերլուծում:

Հեղինակայինը նախագծում՝

  • Պարապմունքի կազմակերպիչը սովորողն է
  • Առանցքում սովորողի ինքնակրթությունն է
  • Ինքնուրույն հետազոտական կարողությունների զարգացում

Նախագիծը շարունակական է և այն համարում եմ հեղինակային մանկավարժության իմ ձեռքբերումներից։

Ստերև սովորողների ներկայացրած գրքերը և սահիկաշարերը՝ ըստ ամիսների

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Оставьте комментарий