Рубрика: Ճամփորդություններ

Թումանյանական գրքատոն

Ավագ և Միջին դպրոցներիի սովորողների խմբով Գրքի օրը անցկացրինք քաղաքային թափառումներով՝ մասնակցելով զանազան միջոցառումների, ընթերցելով Թումանյան։

Օրվա մասին պատմում են սովորողները։

Իրենց լսելուց հետո քաղաքով մի լավ թափառեցինք և այցելեցինք Դարան գրախանութ՝ գրքեր ձեռք բերելու և միմյանց նվիրելու նպատակով։ Ես նվեր ստացա Բրեմ Սթոքերի «Դրակուլա» գիրքը, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Այնտեղից էլ հրաժեշտ տվեցինք ուսուցիչներին և ընկերներով ողջ օրը անցկացրինքը քաղաքով մեկ թափառելով։ Մարկ Հովհաննիսյան

Քանի որ այսօր Թումանյանի ծննդյան օրն է, մենք կարդացինք նրա բանաստեղծություններից մի քանիսը։ Սյուզի Չոլախյան

Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։ Այս քաղաքականությունը հանգեցրեց գիտահետազոտական այնպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք շատ արագ վերածվեցին ԽՍՀՄ ու նույնիսկ աշխարհի մակարդակով առաջատար ինստիտուտների։ Վիկտորյա Շատվերյան

Օրվա մասին պատմող տեսանյութ՝

Դարան գրախանություն զրույցներ՝

Оставьте комментарий